Showing posts with label Սեմինար. Show all posts
Showing posts with label Սեմինար. Show all posts
Thursday, May 15, 2014
Friday, March 21, 2014
Dasaran.am կայքի լրացումը
20.03.2014թ. 198 ավագ դպրոցում ուսուցիչների համար անկացված հերթական սեմինարը. «Ինչպես կատարել լրացումներ Dasaran.am կայքում» թեմայով էր: Ծանոթացվեց կայքի առաջադրված նորություններին, ներկայացվեց լրացումները բաժին առ բաժին: Ուշադրություն դարձվեց տնաին հանձնարարություններ բաժնին, բացակայությունների անցկացմանը: Թեմատիկ և գրավոր աշխատանքների դեպքում ինչպես լրացնել գնահատականները և բացակայությունը: Ուսուցիչները աշխատեցին համակարգիչներով և գործնականում կիրառեցին իրենց ունեցած տեղեկությունները: Աշակերտներին և ծնողներին հաղորդագրություններ ուղարկվեցին, հանձնարարվեցին տնային աշխատանքներ:
Wednesday, March 19, 2014
Սեմինար <Դասը լսում է դասղեկը>:
2014թ-ի մարտի 18-ին Երևանի N 198 ավագ դպրոցում անցկացվեց սեմինար <Դասը լսում է դասղեկը> թեմայով միջին և ավագ դպրոցի դասղեկների համար, որը վարում էին փոխտնօրեններ Ս. Խաչատրյանը և Ն. Հովսեփյանը:
Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել դասղեկներին ցիկլային դասալսումների կատարման ձևը և ընթացքը, ինչպես նաև այդ դասալսումների արդյունքների վերլուծության եղանակը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց փետրվար-մարտ ամիսներին 10-րդ դասարանի դասղեկների կատարած դասալսումների ընթացքը և արդյունքները, որի հիման վրա մարտի արձակուրդներից հետո նույն սկզբունքով դասղեկները կատարելու նե դասալսումներ իրենց դասղեկական դասարաններում:Դասալսումները կատարվելու են մինչև մեկ թեմայի ավարտը, որից հետո տրվելու է թեմատիկ գրավոր աշխատանք և կատարվելու է արդյունքների վերլուծություն՝ առարկայան չափորոշիչների պահանջների համապատասխան:
Դասղեկները կատարեցին հետևյալ քայլերը.
Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել դասղեկներին ցիկլային դասալսումների կատարման ձևը և ընթացքը, ինչպես նաև այդ դասալսումների արդյունքների վերլուծության եղանակը:
Նպատակ
Պարզել դասղեկի կողմից կատարվող դասալսումների ազդեցությունը
- ուսուցչի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու վրա,
- աշակերտնրի ուսումնական կարգապահության վրա,
- դժվարություն ունեցող աշակերտների ուսումնառության վրա,
- դասարանում <սովորող համայնքի> ձևավորման վրա:
Խնդիրներ և աշխատանքերի կազմակերպման ալգորիթմ
- Դասղեկները կատարում են դասալսում որևէ առարկայից:
- Դասալսումը քննարկվում է տնօրենի տեղակալների և առարկայական ՄՄ նախագահների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում բացահայտվում են այն խնդիրները, որ առաջացան ուսուցչի մոտ դասի ընթացքում և այն խնդիրները, որ առաջացան աշակերտների մոտ դասի ընթացքում: Դասղեկը և ուսուցիչը ներկայացնում են դասարանի՝ տվյալ առարկայից դժվարացող աշակերտներին:
- Առարկայական մեթոդմիավորման նախագահը քննարկում է ուսուցչի հետ նրա դժվարությունները, ցուցաբերում մեթոդական օգնություն: Դասղեկը զրուցում է դժվարություն ունեցող աշակերտների, նրանց ծնողների հետ և առաջարկում դժվարությունները հաղթահարելու ուղիներ:
- Հաջորդ շաբաթ նույն օրը կատարվում է նոր դասալսում նույն դասարաններում:
- Դասալսումը քննարկվում է տնօրենի տեղակալների և առարկայական ՄՄ նախագահների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում բացահայտվում են այն խնդիրները, որ առաջացան ուսուցչի մոտ դասի ընթացքում և այն խնդիրները, որ առաջացան աշակերտների մոտ դասի ընթացքում: Քննարկվում են նախորդ դասալսման ընթացքում բացահայտված խնդիրների հաղթահարման փաստը: Դասղեկը և ուսուցիչը ներկայացնում են դասարանի՝ տվյալ առարկայից դժվարացող աշակերտների մոտ փոփոխությունների առկայությունը:
- Հաջորդ դասին ուսուցիչը դժվարություններ ունեցող աշակերտներին՝ բանավոր կամ գրավոր ձևով, հանձնարարում է պատմել դասը կամ կատարել ինքնուրույն, գործնական աշխատանք, որի արդյունքը ցույց է տալիս նախապես կատարված աշխատանքի արդյունքը:
- Արդյուքները քննարկվում են և անհրաժեշտության դեպքում աշխատանքները կրկնվում են սկսած սույն համարակալման 4-րդ կետից:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց փետրվար-մարտ ամիսներին 10-րդ դասարանի դասղեկների կատարած դասալսումների ընթացքը և արդյունքները, որի հիման վրա մարտի արձակուրդներից հետո նույն սկզբունքով դասղեկները կատարելու նե դասալսումներ իրենց դասղեկական դասարաններում:Դասալսումները կատարվելու են մինչև մեկ թեմայի ավարտը, որից հետո տրվելու է թեմատիկ գրավոր աշխատանք և կատարվելու է արդյունքների վերլուծություն՝ առարկայան չափորոշիչների պահանջների համապատասխան:
Դասղեկները կատարեցին հետևյալ քայլերը.
- Ընտրեցին մեկ առարկա,որը նրանք պետք է լսեն:
- Նշեցին դասալսման նպատակը:
Դասարաններում ընտրվեցին հետևյալ առարկաները.
8-1 դասարան- Ֆիզիկա
9-1 դասարան-Հանրահաշիվ
9-2 դասարան-Անգլերեն
10-1 դասարան-Ֆիզիկա
10-2 դասարան-Անգլերեն
10-3 դասարան-Ֆիզիկա
10-6 դասարան- Հայոց պատմություն
11-1 դասարան- Անգլերեն
11-2 դասարան- Անգլերեն
11-3 դասարան- Անգլերեն
Subscribe to:
Posts (Atom)
