Showing posts with label Վիրտուալ կենդանաբանական այգի. Show all posts
Showing posts with label Վիրտուալ կենդանաբանական այգի. Show all posts

Sunday, December 1, 2013

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ



                                                ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
                                                                          28.11.2013
198 ավագ դպրոցի`   Երևանի Կենդանաբանական այգու կրթական ծրագրերի կենտրոնի հետ համագործակցության շրջանականերում <<ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ>> խմբակի սաները նոյեմբեի 28-ին մասնակցեցին այգում կազմակերպված դասընթաց- սեմինարին: Դասընթացի ընթացքում այգու կրթական կենտրոնի աշխատակիցները խմբակի սաներին ներկայացրեցին կենդանաբանական այգիների ստեղծման նպատակն ու նշանակությունը,այգում ապրող կենդանատեսակները, այգում առկա խնդիրները: Պատանի բնագետները կենտրոնի աշխատակիցներին և հրավիրված մասնագետներին ներկայացրեցին խմբակի նպատակն ու խնդիրները , քննարկվեցին արդեն կատարված աշխատանքները , խմբակի ղեկավարի հետ հստակեցվեցին  համագործակցության ոլորտները: Այգու կենդանատեսակների խնամքով զբաղվող նեղ մասնագետները սիրով պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին, որից հետո կազմակերպվեց շրջայց այգու տարածքում: Բնագետները մեծ ոգևորությամբ շրջեցին այգում, ծանոթացան այգու կենդանատեսակներին և նրանց խնամքի, բազմացման, զարգացման, անազատ պայմաններում ապրելու հետ կապված մանրամասներին:








                         
 Այգու աշխատակիցները ողջունեցին արդեն շարունակական դարձած  փոխշահավետ համագործակցությունը, հայտնեցին իրենց պատրաստակամությունն ու աջակցությունը խմբակի հետագա աշխատանքներն իրականացնելու գործում:

Wednesday, November 27, 2013

Համագործակցություն Երևանի կենդանաբանական այգու հետ


Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր համագործակցությունը Կենդանաբանական այգու հետ շարունակվում է:


Friday, October 25, 2013

Վիրտուալ կենդանաբանական այգի

10-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր խորացված ուսումնասիրում են կենսաբանություն առարկան և դպրոցն ավարտելով խորացնելու են իրենց գիտելիքները այս գիտությունից, մասնակցում են խմբակի աշխատանքներին: Յուրաքանչյուր աշակերտ ընտրել է մի կաթնասում և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրելու է այդ կենդանուն: Նախագծի վերջում աշակերտները, որպես կամավորներ, Երևանի կենդանաբանական այգում այցելուներին պատմելու են իրենց ուսումնասիրած կենդանիների մասին:

Դպրոցի գրադարանում ստեղծվում է ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ բաժինը, որտեղ կտեղադրվեն ֆիլմեր և աշակերտների ստեղծած նյութերը: