Showing posts with label Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումներ. Show all posts
Showing posts with label Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումներ. Show all posts

Monday, May 19, 2014

Բաց Դաս Մեծ Եղեռնին նվիրված

Կա մի երևույթ , որ կոչվում է սերունդների հիշողություն: Դրա համար էլ գաղթ ու կոտորած չտեսած  այսօրվա սերունդը Եղեռնի սարսուռներն ապրածներից ոչ պակաս է զգում ու դատապարտում այն մեծ ոճրագործությունը,որ  կատարվեց թուրքական դահիճների կողմից 20-րդ դարի սկզբին:
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Դպրոցական ծրագրում էլ ընդգրկված են գրական ստեղծագործություններ, որոնք առնչվում են  այդ չարիքին:  Սակայն Պ.Սևակի   <<Եռաձայն պատարագ>>  պոեմին աշակերտները անհաղորդ են մնում:  Դրա համար էլ փորձ արվեց  10-րդ դասարանի աշակերտներին հասու դարձնել Սևակի այդ հրաշալի  պոեմը իբրև արտադասարանական  ընթերցանություն:
Աշխատանքը կատարվեց նախագծերի մեթոդով: Աշակերտները նախ  կարդացին պոեմը:Կազմվեց 3 խումբ , յուրաքանչյուրը պետք է ներկայացներ պոեմի մեկ  հատվածը `
Ողբա~մ մեռելոց
Բեկանեմ շանթեր
Կոչեմ ապրողաց:

Աշակերտները կատարեցին հետազոտական աշխատանք ,  կարդացին պոեմի մասին հոդվածներ,  գտան այն բառերի ու արտահայտություններ բացատրությունները,  որոնք  անհասկանալի էին կամ ունեին լրացուցիչ բացատրության կարիք:  Համացանցից,  հանրագիտարանից և այլ  գրքերից ավելի մանրամասն տեղեկություններ քաղեցին Մեծ եղեռնի, նրա նախապատմության,  հայ դատի ,  ազատագրական կռիվների մասին:  Եվ վերջում աշխատանքը ներկայացրին ֆիլմի ,  շնորհանդեսի,   ցուցապաստառների միջոցով` պատմելով,   բացատրելով դրանք:


Thursday, May 15, 2014

Աղաղակում է անցյալը , պահանջում է ներկան

Ապրիլի 23-ին կազմակերպվեց  Մեծ եղեռնին նվիրված ցերեկույթ  7-1 դասարանի աշակերտների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր ամբողջ դասարանը՝ 25 աշակերտ: Միջոցառման նպատակը երեխաների մեջ ազգային ինքնագիտակցության և  արժանապատվության  ձևավորումն էր, սեփական  ժողովրդի  պատմության  անցյալից դասեր քաղող և  վաղվա իր  օրը ճիշտ կերտող հայ երիտասարդի  հայրենասիրական  ոգու բարձրացումը: Պատմության  ողբերգական  դեպքերը պիտի դառնան  պարտադրող.  հայը  պիտի տեր կանգնի իր պատմությանը, որպեսզի միլիոնավոր անմեղ  զոհերի հոգիները վերջապես գտնեն իրենց  հանգստությունը,  որպեսզի  աշխարհում մի օր   վերականգնվի արդարադատությունը. սա էր միջոցառման նպատակը:  Աշակերտները արտասանեցին, երգեցին, բեմադրեցին  դրվագներ Մեծ եղեռնին զոհ գնացած նշանավոր մարդկանց կյանքից: Վերջում նրանց ճակատներին փակցված  սև ժապավեններին փոխարինեցին եռագույն ժապավենները՝ ի նշան հայի   վրեժխնդրության, ի նշան հայի հավերժության:  Աշակերտները տպավորված էին. նրանց խոսքը չէր  հնչում որպես սովորական խոսք.  այն հոգու ճիչ էր, բողոք, ընդվզում, ցասում և հայ ժողովրդին այլևս  երբեք ծունկի  բերել  չհանդուժող  հայի  խստագույն պահանջ: