Sunday, December 1, 2013

ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ



                                          09-10 ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ նախագծի շրջանակներում բնագիտական հոսքի մասնակից աշակերտռները տեսական դասընթացների միջոցով ծանոթացան աշխատանքի մանրամասներին: Դասընթացների ընթացքում աշակերտները վերհիշեցին և ամրապնդեցին բնագիտության դասընթացից ստացած գիտելիքները, իմացան
1Խմբակի նպատակն ու խնդիրները,
2,Բույսերի դերն ու նշանակությունը,
3,Բույսերի թագավորության դասակարգումը,
4, Բույսերի կենսական ձևերը:
Բույսերի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնելուց հետո  բնագետները խմբակի ղեկավարի հետ միասին կազմակերպեցին այցելություն բուսաբանանական այգի: Խմբի հետ շրջող այգու աշխատակիցը երեխաներին ծանոթացրեց այգու ջերմոցում աճող բույսերի կենսական ձևերը, նրանց արտաքին կառուցվածքի առանձնահատկությունները, աճման օպտիմալ պայմանները և այլն:

 
  Բուսաբանական այգի նախագծում աշխատանքներն սկսելուց առաջ պատանի բնագետներն ընտրեցին բուսատեսակները, ՝որոնց հետազոտությամբ պետք է զբաղվեն:
Բնագետների ընտրած բուսատեսակներն են
1. Հովհաննիսյան Վահե----գիհի
2. Մարգարյան Սմբատ-----սոճի
3. Դավթյան Անահիտ ----մասրենի
4. Դալլաքյան Գոռ-----եղևնի
5. Այվազյան Ռոբերտ----ալոճենի
6. Եղիազարյան Հասմիկ----բարդի
7. Պրազյան Քրիստինե----կարմրան ութառէջ
8. Մաթևոսյան Էլեն----թզենի
9. Հարությունյան Կարինե----վարդենի
10. Ներսիսյան Աբրահամ----կակտուս
11. Հարությունյան Կարինե---բաոբաբ



Աշխատանքները ներկաացվելու են շնորհանդեսի ձևով, իսկ բուսաբանական այգու բացման օրը երեխաները այգում կաշխատեն որպես գիդ օգտագորշելով խմբակի ստացած գիտելիքները:








ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ



                                                ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
                                                                          28.11.2013
198 ավագ դպրոցի`   Երևանի Կենդանաբանական այգու կրթական ծրագրերի կենտրոնի հետ համագործակցության շրջանականերում <<ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ>> խմբակի սաները նոյեմբեի 28-ին մասնակցեցին այգում կազմակերպված դասընթաց- սեմինարին: Դասընթացի ընթացքում այգու կրթական կենտրոնի աշխատակիցները խմբակի սաներին ներկայացրեցին կենդանաբանական այգիների ստեղծման նպատակն ու նշանակությունը,այգում ապրող կենդանատեսակները, այգում առկա խնդիրները: Պատանի բնագետները կենտրոնի աշխատակիցներին և հրավիրված մասնագետներին ներկայացրեցին խմբակի նպատակն ու խնդիրները , քննարկվեցին արդեն կատարված աշխատանքները , խմբակի ղեկավարի հետ հստակեցվեցին  համագործակցության ոլորտները: Այգու կենդանատեսակների խնամքով զբաղվող նեղ մասնագետները սիրով պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին, որից հետո կազմակերպվեց շրջայց այգու տարածքում: Բնագետները մեծ ոգևորությամբ շրջեցին այգում, ծանոթացան այգու կենդանատեսակներին և նրանց խնամքի, բազմացման, զարգացման, անազատ պայմաններում ապրելու հետ կապված մանրամասներին:








                         
 Այգու աշխատակիցները ողջունեցին արդեն շարունակական դարձած  փոխշահավետ համագործակցությունը, հայտնեցին իրենց պատրաստակամությունն ու աջակցությունը խմբակի հետագա աշխատանքներն իրականացնելու գործում:

Wednesday, November 27, 2013

ՀՀ ոստիկանություն- ՀՀ ՊՆ և Երևանի N 198 ավագ դպրոց համագործակցություն

                  <<Ռազմահայրենասիրական  դաստիարակություն>>

2013թ. Նոյեմբերի 15ին Երևանի 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացուցիչների կողմից կազմակերպված միջոցառում`<<Ռազմահայրենասիրական  դաստիարակություն>>  խորագրով: Միջոցառման նպատակը Ոստիկանություն ,ՀՀ պաշտպանության նախարարություն և դպրոց համագործակցությնունն էր և մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն  և օրինպաշտ քաղաքացիներ դաստիարակելու միտումը:Հանդիպմանը մասնակցում էին 10,11և12-րդ դասարանների աշակերտները: 



Հանդիպման  ընթացքում    աշակերտների կողմից հնչեցվեցին բազում հարցեր  նվիրված հայոց ազգային բանակին ,հայոց ռազմարվեստի պատմությանը:Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ Մելիք Ռուբիկի Դալլաքյանը աշակերտներին հրավիրեց ինստիտուտ էքսկուրսիայի:Թե հյուրերը և թե մասնակից աշակերտները մեծ բավականություն ստացան հանդիպումից:Նմանատիպ միջոցառումները նպաստում են հայրենասեր  և քաղաքականապես հասուն սերնդի ձևավորմանը:


   




Համագործակցություն Երևանի կենդանաբանական այգու հետ


Ուրախությամբ տեղեկացանք, որ մեր համագործակցությունը Կենդանաբանական այգու հետ շարունակվում է:


Tuesday, November 26, 2013

Լավագույն հակագովազդը ընտրվել է

1 համար 12 պաստառ
3730 ձայն

2 համար 1 պաստառ
3685 ձայն

3 համար 8 պաստառը
221 ձայն

 Շնորհավորում եմ հաղթողներին:
  2013 թվականի նոյեմբերի 26-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի կենտրոնական փողոցի կանգառներից մեկում տեղի ունեցավ Ծխելու հակագովազդի համայնքային ցուցահանդես միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի 198 ավագ և 88, 186, 197 հիմնական դպրոցների աշակերտները: Նրանք ներկայացնում էին իրենց աշխատանքները և կոչ էին անում քաղաքացիներին չծխել: Բնակիչները հետաքրքրվում էին, զարմացած էին աշակերտների ակտիվությունից և ողջունում էին նախաձեռնությունը:























Tuesday, November 19, 2013

198 ավագ դպրոցի աշակերտների կատարած աշխատանքները

Հարգելի ուսուցիչներ և աշակերտներ:
Լավագույն երեք պաստառների ընտրության համար բլոգում կազմակերպվում է քվեարկություն:
Ընտրեք լավագույն պաստառը և քվեարկեք:

1

 2

3 

4 
5 
6    

7    
8     
  9   
    10

        11      
  12   

    13