Monday, May 19, 2014

Բաց Դաս Մեծ Եղեռնին նվիրված

Կա մի երևույթ , որ կոչվում է սերունդների հիշողություն: Դրա համար էլ գաղթ ու կոտորած չտեսած  այսօրվա սերունդը Եղեռնի սարսուռներն ապրածներից ոչ պակաս է զգում ու դատապարտում այն մեծ ոճրագործությունը,որ  կատարվեց թուրքական դահիճների կողմից 20-րդ դարի սկզբին:
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Դպրոցական ծրագրում էլ ընդգրկված են գրական ստեղծագործություններ, որոնք առնչվում են  այդ չարիքին:  Սակայն Պ.Սևակի   <<Եռաձայն պատարագ>>  պոեմին աշակերտները անհաղորդ են մնում:  Դրա համար էլ փորձ արվեց  10-րդ դասարանի աշակերտներին հասու դարձնել Սևակի այդ հրաշալի  պոեմը իբրև արտադասարանական  ընթերցանություն:
Աշխատանքը կատարվեց նախագծերի մեթոդով: Աշակերտները նախ  կարդացին պոեմը:Կազմվեց 3 խումբ , յուրաքանչյուրը պետք է ներկայացներ պոեմի մեկ  հատվածը `
Ողբա~մ մեռելոց
Բեկանեմ շանթեր
Կոչեմ ապրողաց:

Աշակերտները կատարեցին հետազոտական աշխատանք ,  կարդացին պոեմի մասին հոդվածներ,  գտան այն բառերի ու արտահայտություններ բացատրությունները,  որոնք  անհասկանալի էին կամ ունեին լրացուցիչ բացատրության կարիք:  Համացանցից,  հանրագիտարանից և այլ  գրքերից ավելի մանրամասն տեղեկություններ քաղեցին Մեծ եղեռնի, նրա նախապատմության,  հայ դատի ,  ազատագրական կռիվների մասին:  Եվ վերջում աշխատանքը ներկայացրին ֆիլմի ,  շնորհանդեսի,   ցուցապաստառների միջոցով` պատմելով,   բացատրելով դրանք:


Ուղևորները

hetev.jpgԴեպի Հարության  տոն տանող ընթացքը ինքնաքննումի, ինքնավերլուծության, զղջումի և ապաշխարության շրջան է: Փորձում ենք ուղղել մեր սայթաքումները, մեր  ներքին ձայնին անսալով` կարողանում ենք գտնել Ճիշտ ճանապարհը:
Մարդ արարածը, աստվածանման հոգու անմահություն ունենալով հանդերձ, մեղսագործ բնություն ունի: Դրա համար էլ առանձնացված է այսպիսի մի շրջան,  որ մարդը կարողանա շտկել իր անձը:
Եթե մեծահասակը գիտակցաբար է մոտենում այս ամենին, ապա դեռահասին դժվար է խոսքով ու խրատով սովորեցնել դա: Զղջումն ու ապաշխարությունը ավելի մատչելի ու հասկանալի է դառնում խաղերով ու թատերական ներկայացումներով: Այդպիսի մի փորձ էր 91 դասարանի դասղեկ Հռիփսիմե Մելքոնյանի կողմից կազմակերպված <<Ուղևորներ>> ներկայացումը:
Ծանր էին ուղևորների <<բեռները>>: Դրանք մարդկային մեղքերն էին` ագահություն , բարկություն ,  նախանձ,  հպարտություն,  որկրամոլություն,  ծուլություն,  բղջախոհություն:
Դժվար էր դրանցից բաժանվելը.  դրանք  և' թանկ էին,  և' սովորական դարձած:
Մարդակային մեղքերից `<<բեռներից>> , հեշտ ազատվելուն  օգնեցին այլաբանորեն  ներկայացված աստվածաշնչյան առակները:
Ու աշակերտները  հասկացան,  որ սերը , բարությունն ու ներողամտությունը օգնում են մարդուն ամենադժվար պահերին:
Դեպի Նոր Երկիր ուղևորությունը ավարտվում է մեծ ցնծումով.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Sunday, May 18, 2014

Երևանի N198 ավագ դպրոցի լավագույն աշակերտները

Մայիսի 15-ին Երևանի  N 198 ավագ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված լավագույն աշակերտների մրցանակաբաշխությանը:  Ընտրված օրվա ընտրությունը ինքնանպատակ չէր. մայիսի 15-ը   համարվում է  Ընտանիքի միջազգային  օր, ուստի և լավագույն արդյունքների հասած աշակերտների ծնողների  դերը այս գործում միանշանակ ունի մեծ նշանակություն: Միջոցառման նպատակը խրախուսելն էր այդ աշակերտներին և նրանց ծնողներին շնորհակալության խոսքեր ասելն էր, քանի որ լավ ընտանիքում  ապրող երեխան վաղվա ընտանիքի, վաղվա երկրի կառուցողն ու ստեղծողն է, վաղվա հայրենիքը շենացնողը:   Միջոցառմանը մասնակցում էին լավագույն աշակերտների ծնողները,հարակից դպրոցների տնօրենները և ուսուցիչները:
Ընտրվել էին  լավագույն տասը  աշակերտներ :Հինգ աշակերտ հիմնական դպրոցից

1. Սարգսյան Արամ 9-1 դասարան
2. Սահակյան Անժելիկա 9-1 դասարան,
3.Ջանիբեկյան Մարիա 7-1 դասարան,
4.Զաքարյան Անի 7-1դասարան,
5.Մարտիրոսյան Էդուարդ 8-1 դասարան:
Հինգ աշակերտ ավագ դպրոցից՝
1.Մարտիրոսյան Ջուլիետա11-4 դասարան,
2.Պրազյան Նելլի 10-1 դասարան,
3.Բարեղամայան Անժելա 10-4 դասարան,
4.Շիրինյան Մարո10-3 դասարան,
5.Հախումյան Մերի 11-2 դասարան:
Լավագույն աշակերտները պատրաստել էին շնորհանդեսներ, որտեղ ներկայացնում էին իրենց դպրոցը,ուսուցիչներին և իրենց:Լավագույն աշակերտների ծնողները պարգևատրվեցին շնորհակալագրերով :Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև N150 ,N166 և N88 հիմնական դպրոցները ,որոնց շրջանավարտներն ընտրվել էին լավագույն աշակերտներ: Շիրինյան Մարո10-3 դասարան N88 հիմնական դպրոց,Հախումյան Մերի 11-2 դասարան N150 հիմնական դպրոց,Պրազյան Նելլի 10-1 դասարան N166 հիմնական դպրոց:

  Ներկաներին ողջունեց  և  շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը  :  Աշակերտներին և  ծնողներին  շնորհավորեցին և իրենց բարեմաղթանքները հղեցին նաև  հրավիրված դպրոցների   տնօրենները՝ Հայրապետյան Մ.N150 դպրոց,Հարությունյան Գ. N 88դպրոց,Քուշկյան Մ.N 166 դպրոց: 

    Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և անչափ հաճելի էր լսել երախտիքի խոսքեր սաներից, ովքեր մեր ապագան են և մեր վաղվա օրը:




















Thursday, May 15, 2014

Մասնակցության վկայական


Աղաղակում է անցյալը , պահանջում է ներկան

Ապրիլի 23-ին կազմակերպվեց  Մեծ եղեռնին նվիրված ցերեկույթ  7-1 դասարանի աշակերտների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր ամբողջ դասարանը՝ 25 աշակերտ: Միջոցառման նպատակը երեխաների մեջ ազգային ինքնագիտակցության և  արժանապատվության  ձևավորումն էր, սեփական  ժողովրդի  պատմության  անցյալից դասեր քաղող և  վաղվա իր  օրը ճիշտ կերտող հայ երիտասարդի  հայրենասիրական  ոգու բարձրացումը: Պատմության  ողբերգական  դեպքերը պիտի դառնան  պարտադրող.  հայը  պիտի տեր կանգնի իր պատմությանը, որպեսզի միլիոնավոր անմեղ  զոհերի հոգիները վերջապես գտնեն իրենց  հանգստությունը,  որպեսզի  աշխարհում մի օր   վերականգնվի արդարադատությունը. սա էր միջոցառման նպատակը:  Աշակերտները արտասանեցին, երգեցին, բեմադրեցին  դրվագներ Մեծ եղեռնին զոհ գնացած նշանավոր մարդկանց կյանքից: Վերջում նրանց ճակատներին փակցված  սև ժապավեններին փոխարինեցին եռագույն ժապավենները՝ ի նշան հայի   վրեժխնդրության, ի նշան հայի հավերժության:  Աշակերտները տպավորված էին. նրանց խոսքը չէր  հնչում որպես սովորական խոսք.  այն հոգու ճիչ էր, բողոք, ընդվզում, ցասում և հայ ժողովրդին այլևս  երբեք ծունկի  բերել  չհանդուժող  հայի  խստագույն պահանջ: 



Tuesday, May 13, 2014

Հանդիպում Ճարարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի պրոռեկտոր Ա. Հովհաննիսյաննի հետ

13.05.2014թ. տեղի ունեցավ հանդիպում Ճարարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի տնտեսագիտական գիտությունների թեկնածու , պրոռեկտոր Անահիտ Հովհաննիսյանի   և Երևանի 198 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:

 


ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2014

2014թ. 
Հուլիսի 2-24