Մարտի 24-ին
91 դասարանում դրվեց բաց,ինտեգրված դաս քիմիա և ինֆորմատիկա առարկաներից:Դասի թեման էր`<<Թթվածինը և ապահով համացանցը>>:Դասի կարգախոսը` <<Օգտագործեք համացանցը , ինչպես օգտագործում եք թթվածինը>>:
Դասի նպատակը`աշակերտներին հասկանալի դարձնել այն փաստը,թե որքանով որ թթվածինն անհրաժեշտ
է կենդանի օրգանիզմների գոյության համար,այդպես էլ 21-րդ դարում համացանցն անհրաժեշտ
է գիտելիքներ ստանալու համար:
Քիմիայի ուսուցչուհի`Լ. Բալայան
Ինֆորմատիկայի ուսուցչուհի`Ա. Մելքումյան
<<Թթվածին
և ապահով համացանց>> բաց դաս
Դասի սցենար
1.Նախապես
համակարգիչներում տեղադրվում է դասի նյութերը`աշակերտների
պատրաստած պրեզենտացիաները :
2. Դասի
սկիզբը`կազմակերպչական մաս. (5 րոպե)
3. Դասի
նյութի ծանոթացում` <<Թթվածինը և ապահով համացանցը>>: Կարգախոսը` <<Օգտագործեք
համացանցը,ինչպես օգտագործում եք թթվածինը>> : (5րոպե)
4. Հանձնարարել`ուշադիր
դիտել դասի էլեկտրոնային նյութը սլայդի տեսքով: 3-4 աշակերտներ ներկայացնում են իրենց
կատարած աշխատանքները : (20 րոպե)
5. Քննարկել
հիմնական կետերը : (5 րոպե)
6. Աշակերտներին
հանձնարարել`կատարել լրացումներ իրենց ունեցած և համացանցային տեղեկություններից:
(5րոպե)
7. Թերթիկների
վրա աշակերտները և բաց դասին մասնակիցները պատասխանում են ուսուցչի կողմից առաջադրված
հարցերին : (5 րոպե)
Պատասխանել հարցերին
1. Գրել մեր բաց դասի կարգախոսը:
2.Նշել թթվածին թեմայի և ապահով համացանցի միջև եղած կապը :
3. Ինչպիսի՞ նմանություններ
կան թթվածին թեմայի և ապահով համացանցի միջև:
4. Ինչպիսի՞ տարբերություններ
կան թթվածին թեմայի և ապահով համացանցի միջև:
5. Արդյո՞ք օգտակար են համակարգչի
ծրագրերը և կարո՞ղ են համեմատվել թթվածնի հետ:
6. Ուշադիր դիտեք 9 –րդ սլայդը
և ինքներդ մեկնաբանեք: