10-րդ դասարանի ստուգարք ֆիզիկայից
- Ո՞րն է նյութական կետի հավասարակշռության պայմանը:
- Ո՞րն է ստատիկայի հիմնական խնդիրը:
- Ի՞նչ է կապը: Ո՞ր կապն են անվանում իդեալական:
- Ինչպե՞ս են ուղղված իդեալական կապի հակազդեցության
ուժերը:
- Ո՞ր ուժն են անվանում տվյալ ուժերի համազոր:
- Ո՞ր մեծությունն են անվանում ուժի բազուկ:
- Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ուժի
մոմենտ:
- Գրել մոմենտների կանոնը արտահայտող հավասարումը:
- Ձևակերպեք պինդ մարմնի հավասարակշռության
ամենաընդհանուր պայմանները:
- Ուժերի ո՞ր համակարգն են անվանում ուժազույգ:
Ուժազույգն ունի՞ արդյոք համազոր:
- Ինչպե՞ս պետք է ուղղված լինի այն ուժը, որը պինդ
մարմնին հաղորդում է համընթաց շարժում:
- Ո՞ր կետն են անվանում մարմնի ծանրության կենտրոն:
- Ո՞ր հավասարակշռությունն են անվանում կայուն:
- Ո՞ր հավասարակշռությունն են անվանում անկայուն:
- Ո՞ր հավասարակշռությունն են անվանում անտարբեր:
- Սահմանեք մեխանիկական աշխատանքը:
- Ի՞նչ միավորով է արտահայտվում մեխանիկական
աշխատանքը: Ո՞րն է նրա ֆիզիկական իմաստը:
- Ո՞ր դեպքում է մարմնի վրա ազդող ուժի աշխատանքը
դրական:
- Ո՞ր դեպքում է մարմնի վրա ազդող ուժի աշխատանքը
բացասական:
- Հնարավո՞ր է, որ դադարի շփման ուժի աշխատանքը լինի
զրոյից տարբեր:
- Ո՞ր բանաձևով է որոշվում ծանրության ուժի
աշխատանքը:
- Ո՞ր բանաձևով է որոշվում առաձգականության ուժի
աշխատանքը:
- Ո՞ր ուժերն են անվանում պոտենցիալային:
- Բերեք պոտենցիալային ուժերի օրինակներ:
- Բերեք ոչ պոտենցիալային ուժերի օրիանակներ:
- Ո՞ր մեծությունն են անվանում հզորություն:
- Ի՞նչ միավորով է արտահայտվում հզորությունը
միավորների ՄՀ-ում:
- Ո՞ր մեծությունն են անվանում ակնթարթային
հզորություն:
- Ո՞ր մեծությունն են անվանում օգտակար գործողության
գործակից:
- Ի՞նչ են հասկանում ասելով, որ մարմինն օժտված է
էներգիայով:
- Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի կինետիկ
էներգիա և ի՞նչ բանաձևով է այն արտահայտվում:
- Ո՞րն է կինետիկ էներգիայի միավորը ՄՀ-ում:
- Ձևակերպեք կինետիկ էներգիայի թեորեմը:
- Ո՞ր էներգիան են անվանում պոտենցիալ էներգիա;
- Ո՞ր բանաձևով է արտահայտվում ծանրության ուժով
պայմանավորված մարմնի պոտենցիալ էներգիան:
- Ո՞ր բանաձևով է արտահայտվում առաձգականորեն
դեֆորմացված զսպանակի պոտենցիալ էներգիան:
- Ձևակերպեք պոտենցիալ էներգիայի թեորեմը:
- Ո՞ր մեծությունն են
անվանում լրիվ մեխանիկական
էներգիա:
- Ձևակերպեք լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման
օրենքը:
- Ձևակերպեք լրիվ մեխանիկական էներգիայի փոփոխման
թեորեմը:
11-րդ դասարանի
ֆիզիկայի ստուգարքի հարցաշար
Որ մարմինն ենք անվանում դրականապես լիցքավորված
և որըբացասականապես լիցքավորված:
1.
Ինչպես է արտահայտվում մարմնի լիցքը տարական լիցքի
միջոցով:
2.
Ինչ է կետային լիցքը:
3.
Ձևակերպեք
լիցքի պահպանման օրենքը:
4.
Ինչպես են փոխազդում երկու լիցքավորված մարմիններ,
երբ նրանց լիցքերը ՝ ա. Նունանուն են, բ. Տարանուն են:
5.
Ձևակերպեք Կուլոնի օրենքը և գրեք բանաձևը:
6.
Ինչպես է սահմանվում էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
7.
Որ մեծությունն են անվանում էլեկտրական դաշտի լարվածություն
և որ ուղղությունն է ընդունվել որպես էլեկտրական դաշտի լարվածության վեկտորի ուղղություն:
8.
Ինչ միավորով է արտահայտվում էլեկտրական դաշտի լարվածությունը
միավորների ՄՀ-ում:
9.
Էլեկտրական դաշտի լարվածության միավորը արտահայտեք
ՄՀ-ի հիմնական միավորներով.
10. Գրեք կետային
լիցքի էլեկտրական դաշտի լարվածության բանաձևը:
11. Ինչպես է
ուղղված կետային
լիցքի էլեկտրական դաշտի լարվածությունը տարածության տվյալ կետում, եթե ա. q>0 բ.
q<0
12. Գրեք
E լարվածությամբ էլեկտրական դաշտի կողմից q լիցքի վրա ազդող F ուժի բանաձևը:
13. Ձևակերպեք
էլեկտրական դաշտերի վերադրման սկզբունքը:
14. Ինչ
է էլեկտրական դաշտի ուժագիծը:
15. Որ
ուժերն են կոչվում պոտենցիալային, թվարկեք պոտենցիալային ուժերը:
16. Որ
էներգիան են անվանում պոտենցիալային էներգիա:
17. Գրեք
համասեռ էլեկտրաստատիկ դաշտում փորձնական լիցքի տեղափոխման աշխատանքի բանաձևը:
18. Որ
ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալ:
19. Ինչ
է էլեկտրական լարումը, գրել լարման բանաձևը:
20. Տարածության
որ կետն են անվանում պոտենցիալի զրոյական դիրք:
21. Գրեք
համասեռ էլեկտրաստատիկ դաշտի լարվածության և պոտենցիալների տարբերության կապն արտահայտող
բանաձևը:
22. Որն
է լարվածության գործածվող միավորը:
23. Որ
նյութերն են կոչվում հաղորդիչներ: Թվարկեք օռինակներ:
24. Որ
նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ:
25. Ինչ
է միջավայրի դիէլեկտրիկական թափանցելիությունը, գրել բանաձևը:
26. Որ
ֆիզիկական մեծությունն են անվանում առանձնացված հաղորդչի էլեկտրաունակություն:
27. Ինչից
է կախված հաղորդչի էլեկտրաունակությունը:
28. Սահմանեք
ՄՀ-ում էլեկտրաունակության միավորը:
29. Ինչ
բանաձևով են հաշվում հաջորդաբար միացված կոնդենսատորների մարտկոցի ունակությունը:
30. Ինչ
բանաձևով են հաշվում զուգահեռ միացված կոնդենսատորի մարտկոցի ունակությունը:
31. Գրել
լիցքավորված կոնդենսատորի էներգիայի բանաձևերը:
32. Ինչն
են անվանում էլեկտրական հոսանք:
33. Որոնք
են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:
34. Որ
հոսանքն է կոչվում հաստատուն:
35. Որ
մեծությունն են անվանում հոսանքի ուժ, գրել միավորը:
36. Ձևակերպեք
Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:
37. Ինչ
բանաձևով են որոշում հաղորդչի դիմադրության կախումը ջերմաստիճանից:
38. Հաղորդիչների
որ միացումն է կոչվում հաջորդական:
39. Որ
մեծության արժեքն է միևնույնը հաջորդաբար միացված բոլոր հաղորդիչների համար:
40. Հաղորդիչների
որ միացումն է կոչվում զուգահեռ:
41. Որ
մեծության արժեքն է շղթայում զուգահեռաբար միացված բոլոր հաղորդիչների համար:
42. Ինչ
բանաձևով է որոշվում հոսանքի աշխատանքը:
43. Ձևակերպեք
Ջոուլ Լենցի օրոնքը:
44. Որ
մեծությունն են անվանում հոսանքի հզորություն, գրել միավորը:
45. Որ
ուժերն են կոչվում կողմնակի ուժեր, բերել օրինակ:
46. Որ
մեծությունն են անվանում էլեկտրաշարժ ուժ, գրել միավորը:
47. Ջևակերպել
Օհմի օրենքը լրիվ շղթայի համար:
48. Ինչպես
կարելի է որոշել հոսանքի ուժը կարճ միացման ժամանակ:
49. Ինչպես
կարելի է համոզվել որ հոսանքի աղբյուրը օժտված է դիմադրությամբ:
No comments:
Post a Comment