14.03.2014թ.
Երևանի N198
ավագ դպրոցը
մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՈ–յի ծրագրերի շրջանակներում կազմակերպված
ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՓԱՌԱՏՈՆ մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար
պատանի բնագետները պետք է առաջ քաշեն որևէ բնապահպանական խնդիր և դրա շուջ կատարեն
ուսումնասիրություններ: Աշխատանքները պահանջվում է ներկայացնել շնորհանդեսի և 3-5 րոպեանոց
տեսաֆիլմի ձևով:
ԵրևանիN 198 ավագ դպրոցի
բնագետները ուսումնասիրելու համար ընտրեցին Երևանի
կենդանաբանական այգու էնդեմիկ կենդանատեսակները, ինչի համար կենսաբանության ուսուցչուհի
Մ. Ապրեսյանը և բնագիտական հոսքի մի խումբ
աշակերտներ հերթական անգամ այցելեցին կենդանաբանական այգի:Այգու տնօրինությունը սիրով
համաձայնեց օգնել և աջակցել աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև աշխատակիցները
պատրաստակամություն հայտնեցին պատասխանել էնդեմիկների վերաբերյալ աշակերտներին հետաքրքրող հարցերին:Երևանի կենդանաբանական
այգում այսօր ապրում են հայկական կարմիր գրքում գրանցված էնդեմիկ թռրուններ, կաթնասուններ,սողուններ:
Հայկական մուֆլոնի պահպանման և թվաքանակի ավելացման նպատակով այգին իրականացնում է
նախագիծ ,որի նպատակն այդ կենդանատեսակի բազմացումն ու բնությյան մեջ ազատ արձակելն է :Կենսաբանական խմբակի սաները ցանկություն
հայտնեցին օգնելու այդ նախագծի իրականացմանը:
Այգու աշխատակիցը շրջեց խմբի հետ այգու տարածքում, ներկայացրեց այգու
էնդեմիկներին, պատմեց նրաց պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների մասին:
Աշխատանքները կշարունակվեն մարտի 17-ին ըստ ձեռք բերված պայմանավորվածության:
Այգու հետ համագործակցության
շրջանակներում դպրոցի բնագետները ստացան հրավեր մասնակցելու մարտի 29-ին այգում կայանալիք
միջոցառմանը: Միջոցառման մասնակիցները այդ օրը կպատրաստեն թռչունների բներ իրենց ներկայացրած
մակետների համապատասխան:
No comments:
Post a Comment