2013-2014
ուսումնական տարվա 10-րդ դասարանի 2-րդ կիսամյակի
հումանիտար հայերեն հոսքի հայ գրականության ստուգարքի հարցաշար
1.Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել Ֆրիկը:
2.Ֆրիկը ազգային և սոցիալական բողոքը ո՞ր բանաստեղծություններում է պատ կերել:
3. Ի՞նչ է նշանակում ֆալաք:
4. Ո՞ւմ դեմ էր ուղղված Ֆրիկի բողոքը:
5. Ե՞րբ է ծնվել Նահապետ Քուչակը:
6. Ի՞նչ է հայրենը:
7.Ի՞նչ թեմաներով են գրվել հայրենները:
8. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Սայաթ –Նովան:
9.Ինչպե՞ս է կոչվում Սայաթ- Նովայի ստեղծագործությունների ժողովածուն:
10.Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել Սայաթ-
Նովան:
11.Թվարկել Սայաթ-Նովայի բանաստեղծությունները(ամենաքիչը
հինգը):
12.Սայաթ-Նովայի ո՞ր բանաստեղծությունն է նվիրված Հերակլ թագավորին:
13.Ո՞ր աշխատություններն է գրչագրել
Սայաթ –Նովան:
14.Ո՞վ էր հայ նոր գրականության հիմնադիրը:
15. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Խաչատուր Աբովյանը:
16. Ե՞րբ է Աբովյանը բարձրացել Արարատ
լեռան գագաթը:
17. Ինչպիսի՞ կրթություն է ստացել Խաչատուր
Աբովյանը:
18. Ո՞ր դպրոցների տեսուչ է եղել Խաչատուր
Աբովյանը:
19. Ինչպե՞ս է կոչվել Խ.Աբովյանի առակների ժողովածուն:
20. Ե՞րբ է լույս տեսել Աբովյանի
<<Վերք Հայաստանի >> վեպը:
21. Ի՞նչ մասերից է բաղկացած
<<Վերք Հայաստանի >>վեպը:
22. Ո՞վ է <<Վերք Հայաստանի >> վեպի գլխավոր հերոսը:
23. Թվարկել Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները:
24. Թվարկել գրականության զարգացման այն դրույթները , որոնք
նշել է վեպի <<Հառաջաբանում>>:
25. Ի՞նչ շրջասույթներով է հայտնի Խաչատուր
Աբովյանը:
26. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Միքայել Նալբանդյանը:
27. Ինչպիսի՞ կրթություն է ստացել Միքայել Նալբանդյանը:
28. Ինչո՞ւ է ձերբակալվել Միքայել Նալբանդյանը և ու՞ր
է աքսորվել:
29. Թվարկել Միքայել Նալբանդյանի հրապարակախոսական երկերը:
30. Ո՞ր բանաստեղծությունների հեղինակն
է Միքայել Նալբանդյանը:
31 Միքայել Նալբանդյանի ո՞ր բանաստեղծությունն է դարձել Հայաստանի Հանրապետության օրհներգը:
32. Միքայել Նալբանդյանի գրական կերպարի մարմնավորումը ո՞ր ստեղծագործություններում ենք տեսնում:
33.Միքայել Նալբանդյանի գրաքննադատական հայացքները ո՞ր աշխատության
մեջ ենք տեսնում:
34.ՈՒ՞մ է նվիրված <<Ազատության երգիչ >>շրջասույթը:
35. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Պետրոս Դուրյանը:
36. Ո՞րն է Պետրոս Դուրյանի առաջին ստեղծագործությունը:
37. Որո՞նք են Պետրոս Դուրյանի պատմական
դրամաները:
38. Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել Պետրոս Դուրյանը:
39. Թվարկել Պետրոս Դուրյանի բանաստեղծությունները:
40. Խոհախրատական թեմայով ո՞ր բանաստեղծություններն է գրել:
41. Ի՞նչ շրջասույթով է հայտնի Պետրոս Դուրյանը:
42. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հակոբ Պարոնյանը:
43. Ո՞ր հանդեսներում ու պարբերականներում է աշխատել Հակոբ Պարոնյանը:
44.Թվարկել Հակոբ Պարոնյանի դրամատիկական
գործերը:
45. Թվարկել Հակոբ Պարոնյանի երգիծապատումները:
46.Քանի՞ ակնարկ է ընդգրկում իր մեջ
<<Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ>> շարքը :
47.Քանի՞ նովելից է բաղկացած <<Քաղաքավարության վնասները>> ստեղծագործությունը:
48. Քանի՞ դիմանկարներից է բաղկացած <<Ազգային ջոջերը>>:
49.Ինչպիսի ՞ վեպ է <<Մեծապատիվ մուրացկանները>>:
50. Ո՞վ է <<Մեծապատիվ մուրացկաններ >> վեպի գլխավոր հերոսը:
51. Ի՞նչ նպատակով էր <<Մեծապատիվ
մուրացկաններ >> վեպի գլխավոր հերոսը եկել
Պոլիս:
52. ՈՒ՞մ հետ է հանդիպում
Աբիսողոմ աղան:
53.Քանի՞ տեսակ է լինում երգիծանքը: 54.Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Րաֆֆին:
55. Ի՞նչ է Րաֆֆու տոհմական ազգանունը:
56.Ի՞նչ խորագրով լույս պիտի գար Րաֆֆու
երկերի լիակատար ժողովածուն:
57. Ի՞նչ թեմաներով է ստեղծագործել
Րաֆֆին:
58.Ո՞ր ստեղծագործություններում է Րաֆֆին պատկերել պարսկահայերի կյանքը:
59.Որո՞նք են Րաֆֆու ազգային –ազատագրական վեպերը:
60. Ինչպիսի՞ վեպ է Րաֆֆու «Կայծերը»:
61.Որո՞նք են Րաֆֆու
պատմավեպերը:
62. Պատմական ո՞ր ժամանակաշրջանն է
պատկերված «Սամվել» պատմավեպում:
63.Ի՞նչ մասերից է բաղկացած Րաֆֆու
«Սամվել» պատմավեպը:
64. Ո՞ր պատմիչների աշխատություններից է
օգտվել Րաֆֆին «Սամվել» պատմավեպը գը րելիս:
No comments:
Post a Comment