2013-2014
ուսումնական տարվա 10-րդ
դասարանի 2-րդ կիսամյակի հումանիտար օտար հոսքի հայոց լեզվի
ստուգարքի հարցաշար
1.Ժամանակակից հայերենում ո՞ր բաղաձայնները գրության և
արտասանության տարբերություններ ունեն:
2. Ո՞ր բառերում է փ հնչյունը գրվում բ տառով:
3. Ո՞ր բառերում է ք հնչյունը գրվում գ տառով:
4. Ո՞ր բառերում է թ հնչյունը գրվում դ տառով:
5. Ո՞ր բառերում է ց հնչյունը գրվում ձ տառով:
6. Ո՞ր բառերում է չ հնչյունը գրվում ջ տառով:
7. Ո՞ր բառերում է խ հնչյունը գրվում ղ տառով:
8. Ո՞ր բառերում է ֆ հնչյունը գրվում վ տառով:
9. Ո՞ր բառերն են ր- ի կամ ռ-ի գրության
ու արտասանության դժվարություններ առաջացնում:
10. Ո՞ր բառերում գրվող հ- ն է
թույլ արտասանվում :
11. Մեծատառի անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս
է գրվում և-ը:
12. Ո՞ր բառերի սկզբում
է գրվում
և :
13. Բառամիջում
ե՞րբ է գրվում եվ տառակապակցությունը:
14. Վանկատման և տողադարձի ժամանակ ո՞ր դեպքում է գրվում
եվ :
15. Ո՞ր բառախմբերում
է լինում կրկնակ բաղաձայն
:
16. Բաղադրյալ բառերում ե՞րբ
է լինում
կրկնակ բաղաձայն
:
17. Հոգնակիի կազմության ժամանակ ո՞ր դեպքում
է առաջանում կրկնակ
բաղաձայն:
18. Ի՞նչ պատճառով
են
մ-ն, ժ-շ, զ-ս
բաղաձայնները երբեմն
սխալ գրում:
19.Ինչպե՞ս են գրվում կրկնավոր բարդությունները:
20. Ինչպե՞ս են գրվում հոմանիշային , հականիշային , առնչակից հարաբերությամբ
բաղադրիչներով բառերը:
21. Ինչպե՞ս են գրվում
տարբեր ժողովուրդներ ու պետությոըններ
անվանող
բաղադրիչներից կազմված
բառերը:
22. Ինչպե՞ս են գրվում հոդակապ
ունեցող բաղադրյալ
բառերը:
23.Որո՞նք են լեզվաբանության
հիմնական
բաժինները:
24. Ո՞րն է բառագիտության
ուսումնասիրության հիմնական միավորը:
25. Ի՞նչ է ուսումնասիրվում
բառագիտության մեջ:
26. Ի՞նչ է բառապաշարը:
27. Ի՞նչ է արտացոլում բառապաշարը:
28. Ի՞նչ ճանապարհներով
է հարստանում
բառապաշարը:
29.Ի՞նչ է փոխառությունը:
30. Հայերենում
քանի՞ փոխառյալ
արմատ կա
ըստ Հ.Աճառյանի հաշվումների:
31. Ո՞ր
լեզուներից է հայերենը
հիմնականում
բառեր փոխառել:
32.Ի՞նչ է բառապատճենումը:
33. Ի՞նչ է իմաստային
պատճենումը:
34. Ե՞րբ է փոխառությունը վերածվում
օտարաբանության
:
35. Ո՞ր բառերի փոխառումն
է անհրաժեշտ:
36.Ի՞նչ մոտեցում
է անհրաժեշտ փոխառությունների գործածության հարցում:
37. Ի՞նչ սկզբունքներով
են
դասակարգվում բառերը:
38. Ըստ
ձևի և իմաստի դասակարգելիս ի՞նչ
հատկանիշներ են
հաշվի առնվում:
39. Որո՞նք են հոմանիշ բառերը:
40. Ի՛նչ տեսակների
են բաժանվում հոմանիշները:
41. Որո՞նք են համանիշները:
42. Որո՞նք
են նույնանիշները:
43. Որո՞նք
են հականիշ բառերը:
44.Իմաստային
առումով ի՞նչ
տեսակների
են լինում հականիշները:
45.Կազմության առումով ի՞նչ
տեսակների
են լինում հականիշները:
46. Ո՞ր բառերն
են
կոչվում համանուն:
47. Ի՞նչ տեսակներ ունեն համանունները:
48.Որո՞նք են բառային
, բառաքերականական և քերականական համանունները:
49. Որո՞նք են լիակատար և մասնակի
համանունները:
50.Որո՞նք են բուն
,նույնագիր ,նույնահունչ համանունները:
51.Որո՞նք են հարանուն բառերը:
52.Ինչո՞ւ է անհրաժեշտ
հարանունների իմացությունը:
53.Որո՞նք են մենիմաստ բառերը:
54.Որոնք են բազմիմաստ բառերը:
55.Ո՞ր բառերն են մտնում գործուն
բառաշերտի մեջ:
56. Ո՞ր բառերն են մտնում ոչ
գործուն բառաշերտի մեջ:
57.Ի՞նչ է հնաբանությունը:
58. Ի՞նչ տեսակների են բաժանվում հնաբանությունները:
59. Ո՞ր հնաբանություններն են կոչվում պատմաբառեր:
60.Ո՞ր հնաբանություններն են կոչվում հնաբառեր:
61. Հիմնականում ի՞նչ նպատակով են գործածվում հնաբանությունները:
62.Ի՞նչ է նորաբանությունը:
63. Ի՞նչ եղանակներով են առաջանում նորաբանությունները:
64. Ի՞նչ է հեղինակային նորաբանությունը:
65. Զարգացման ո՞ր փուլերից են բառեր անցել ժամանակակից հայերենի բառապաշարին:
66. Որո՞նք են համարվում նոր հայերեն բառեր:
No comments:
Post a Comment