11-րդ դասարանի հայոց
պատմության ստուգարքի հարցաշար երկրորդ կիսամյակ
1.
Թվարկեք 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմները և դրանց արդյունքում
կնքված պայմանագրերը:
2.
Թվարկեք 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները և դրանց արդյունքում
կնքված պայմանագրերը:
3.
Հայկական ի՞նչ տառածքներ են անցել Ռուսաստանին 19-րդ դարի ռուս-պարսկական
պատերազմների արդյունքում:
4.
Հայկական ի՞նչ տառածքներ են անցել Ռուսաստանին 19-րդ դարի ռուս-թուրքկական
պատերազմների արդյունքում:
5.
Ե՞րբ է գոյություն ունեցել Հայկական մարզը, ովքե՞ր են եղել կառավարչապետեր:
6.
Վարչական ի՞նչ շրջանների են բաժանվել Արևելյան և Արևմտյան Հայաստանները
19-րդ դարի սկզբին:
7.
Բացատրել բառերի նշանակությունը. սարդար, սերասկյար, վիլայեթ,
սանջակ, մահալ:
8.
Բացատրել բառերի նշանակությունը. սարբազականգունդ, կես-կեսներ,
ամիրաներ:
9.
Ո՞ր թվականներին են ռուսական զորքերն արշավել դեպիԵրևան և ու՞մ
հրամանատարությամբ:
10.
Ե՞րբ ենտ եղի ունեցել հետևյալ ճակատամարտերը. Գանձակի, Շամքորի, ՓոքրՂարաքիլիսայի:
11.
Ե՞րբ են տեղի ունեցել հետևյալ ճակատամարտերը. Օշականի,
Քյուրուկդարայի, Բաշքադկլարի:
12.
Ի՞նչառնչություն կա հետևյալ անձանց միջև.
Մելիք Մարտիրոսյան, Գրիգոր վարդապետ Մանուչարյան, Ջումշուդ Շահնազարյան, Սումբատով, Մանուկ Բանեյան:
13.
Ի՞նչ առնչություն կա հետևյ անձանց միջև.Պոպով, Պոնյուտին, Շտոկվիչ, Ռեուտ:
14.
Բացատրել բառերի նշանակությունը. պանթյուրքիզմ, մուհաջիր, չելոներ:
15.
Բացատրել բառերի նշանակությունը. պանիսլամիզմ, չերքեզ,
չետնիկ:
16.
Բացատրել բառերի նշանակությունը. ֆիդայի, համիդիյեգնդեր, աշար:
17.
Իշխանական ի՞նչ տներ էին պահպանել իրենց գոյությունը Զեյթունում 19-րդդարում:
18.
Վարչական ի˚նչ բաժանումների են ենթարկվել Ռուսաստանին անցած
հայկական տարածքներն ու Այսրկովկասը:
19.
Ներկայացրեք «Պոլոժենին»:
20.
19-20-րդ դարերում Թուրքիայում ընդունված բարենորոգման ի˚նչ
հրովարտակներ գիտեք:
21.
Ո˚ր մարմիններ էին զբաղվում արևմտահայ համայնքի գործերի կազմակերպմամբ19-րդ
դարում:
22.
Ի˚նչ խնդրի շուրջ ձևավորվեց Արևելյան հարցը:
23.
Ե˚րբ է հանդես եկել Հայկական հարցը միջազգային դիվանագիտության
մեջ և ի˚նչ բովանդակությամբ:
24.
1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմին մասնակցած ի˚նչ նշանավոր
հայ ռազմական գործիչներ գիտեք:
25.
Ներկայացրեք Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և 25-րդ հոդվածներըը:
26.
Ի˚նչ կազմ ուներ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակությունը:
27.
Ներկայացրեք Բեռլինի վեհաժողովում ընդունված 61-րդ հոդվածի բովանդակությունը
և Սան-Ստեֆանոյի 16-րդ հոդվածի հետ նրա տարբերությունը:
28.
Ժամանակագրորեն ներկայացրեք Արևմտահայ սահմանադրության ընդունման
պատմությունը:
29.
Շնորհիվ ինչի˚ էր Զեյթունը պահպանում իր կիսաանկախ ինքնավար
վիճակը մինչև 19-րդ դարի կեսերը:
30.
Թվարկեք 19-րդ դարում արևելյահայերի ստեղծած ազատագրական խմբակները
և կազմակերպությունները:
31.
Թվարկեք 19-րդ դարում արևմտահայերի ստեղծած ազատագրական խմբակները
և կազմակերպությունները:
32.
Թվարկեք հայ ազգային կուսակցությունների ստեղծման տարեթվերը,
վայրերը, տպագիր օրգանները:
33.
Ո˚րն էր հայ ազգային կուսակցությունների ծրագրի առաջնահերթ լուծման
խնդիրը:
34.
Նշվածներից ո˚վ ՀՅԴ-ի անդամ չէ. Քրիստափոր Միքայելյան, Արաբո,
Մկրտիչ Ավետիսյան, Սիմոն Զավարյան:
35.
Նշվածներից ովքե˚ր են Հնչակյան կուսակցության հիմնադիր անդամներից.
Միհրան Տամատյան, Մեծն Մուրադ, Արփիար Արփիարյան, Ավետիս Նազարբեկյան, Խանազադ, Մարո
Վարդանյան:
36.
Ե˚րբ է տեղի ունեցել Խանասորի արշավանքը, ու˚մ կողմից է կազմակերպվել
և ի˚նչ նպատակով:
37.
Նկարագրեք Օտոմանյան բանկի գրավման դրվագը:
38.
Թվարկեք մի քանի /5/ ամենանշանավոր ֆիդայիների, իրենց գոնե մեկ
գործողությամբ:
39.
Ի˚նչ է «Մարտական հրահանգնեը»:
40.
Ե˚րբ են տեղի ունեցել համիդյան ջարդերը և ի˚նչ կորուստներ ունեցավ
արևմտահայությունը դրա հետևանքով:
41.
Ե˚րբ է կնքվել Հալեպի պայմանագիրը, ում միջև և ինչ պայմաններով:
42.
Ի˚նչ էր նախատեսվում Մայիսյան բարեփոխումների ծրագրով:
43.
Ներկայացրեք Ա. Մանդելշտամի նախագիծը:
44.
Ե˚րբ են տեղի ունեցել հայ-թաթարական բախումները և ի˚նչ նպատակ
էր հետապնդում ցարական կառավարությունը դրանք սադրելով:
45.
Ե˚րբ են տեղի ունեցել հետևյալ իրադարձությունները. Սասունի հերոսամարտը,
Սասունի ապստամբությունը, Զեյթունի ապստամբությունը, Վանի հերոսամարտը, Առաքելոց վանքի
կռիվը:
46.
Ե˚րբ է ընդունվել «հայ առաքելական եկեղեցու գույքի բռնագրավման
մասին օրենքը», ու˚մ կողմից և ի˚նչ նպատակով:
47.
Ովքե˚ր են երիտթուրքերը, ե˚րբ են իշխանության եկել, ի˚նչ դիրքորոշում
են դրսևորել Հայկական հարցի նկատմամբ:
48.
Ի˚նչ էր նախատեսում թուրքիզմը:
49.
Ե˚րբ է ընդունվել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ռուս-թուրքական
համաձայնագիրը և ի˚նչ էր այն նախատեսում:
50.
Ի˚նչպես են վերաբերվել երիտթուրքերին հայ ազգային կուսակցությունները:
No comments:
Post a Comment