Thursday, March 13, 2014

2013-2014 ուսումնական տարվա 11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի հումանիտար օտար հոսքի հայոց լեզվի ստուգարքի հարցաշար

2013-2014 ուսումնական  տարվա 11-րդ դասարանի 2-րդ  կիսամյակի  հումանիտար  օտար   հոսքի  հայոց լեզվի ստուգարքի հարցաշար
1.Ի՞նչ են ցույց   տալիս գոյականները:
2. Ի՞նչ խմբերի են բաժանվում  գոյականները:
3. Ի՞նչ հարցերի են պատասխանում գոյականների տարբեր խմբերը:
4.Որո՞նք են հասարակ գոյականները:
5. Որո՞նք են հատուկ գոյականները:
6.Ինչո՞վ են տարբերվում հատուկ և հասարակ գոյականները:
7. Բաղադրյալ ո՞ր  հատուկ անունների  բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառ:
8. Բաղադրյալ ո՞ր  հատուկ անուններում է  միայն  առաջին    բաղադրիչը  գրվում մեծատառ:
9. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի թիվը:
10.Քանի՞ թիվ ունի գոյականը:
11.Ի՞նչ վերջավորություններով է կազմվում  հոգնակի թիվը:
12. Ի՞նչ է արտահայտում  առումի կարգը:
13.Ինչպե՞ս է  արտահայտվում անորոշ առումը:
14. Ինչպե՞ս է  արտահայտվում որոշյալ  առումը:
15. Ի՞նչ գործածություն ունեն  ս և դ  հոդերը:
16.Ինչպե՞ս են գործածվում   ը և ն հոդերը:
17.Ի՞նչ է  հոլովումը:
18. Ի՞նչ է  հոլովը:
19. Քանի՞ հոլով կա ժամանակակից հայերենում:
20.Հոլովվելիս  ինչպիսի՞ փոփոխությունների կարող է ենթարկվել  բառը:
21.Ի՞նչ է ցույց  տալիս ուղղական  հոլովը:
22. Ի՞նչ հարցերի են պատասխանում ուղղական հոլովով դրված գոյականները:
23. Նախադասության մեջ ի՞նչ անդամներ և անդամ չհանդիսացող բառեր  կարող են դրվել  ուղղական հոլովով:
34. Նախադասության մեջ ուղղական  հոլովով դրված ո՞ր բառերը որոշիչ հոդ չեն ստանում:
35.Ի՞նչ է ցույց տալիս  սեռական  հոլովը:
36. Ի՞նչ վերջավորություններով են  կազմվում  սեռական հոլովի արտաքին թեքման  ձևերը:
37. Սեռական հոլովի ներքին թեքման  ի՞նչ ձևեր կան:
38. Ի՞նչ հարցերի են պատասխանում սեռական  հոլովով  դրված գոյականները:
39.Նախադասության ո՞ր անդամներն են դրվում  սեռական հոլովով:
40. Ի՞նչ է ցոիյց  տալիս տրական  հոլովը:
41. Ինչպե՞ս է կազմվում  տրական հոլովը:
42. Ի՞նչ  տարբերություն սեռական և տրական  հոլովով գոյականների միջև:
43. Ի՞նչ հարցերի են պատասխանում   տրական հոլովով դրված գոյականները:
44. Նախադասության ո՞ր անդամները կարող են դրվել տրական  հոլովով:
45. Ի՞նչ է ցույց  տալիս հայցական  հոլովը:
46.Ո՞ր  դեպքում  են հայցական հոլովով դրված  գոյականները ուղղականաձև, իսկ ո՞ր դեպքում ՝տրականաձև:
47.Ի՞նչ հարցերի են պատասխանում հայցական հոլովով դրված գոյականները: 48.Նախադասության ո՞ր անդամներն են դրվում հայցական հոլովով:
49. Ի՞նչ է ցույց  տալիս բացառական  հոլովը:
50.Ինչպե՞ս է կազմվում բացառական հոլովը:
51.Ի՞նչ հարցերի են պատասխանում բացառական հոլովով դրված գոյականները:
52. Նախադասության ո՞ր անդամներն են դրվում բացառական հոլովով:
53. Ի՞նչ է ցույց  տալիս գործիական  հոլովը:
54.Ինչպե՞ս է կազմվում գործիական հոլովը:
55.Ի՞նչ հարցերի են պատասխանում գործիական հոլովով դրված գոյականները:
56. Նախադասության ո՞ր անդամներն են դրվում գործիական հոլովով:
57. Ի՞նչ է ցույց  տալիս ներգոյական  հոլովը:
58.Ինչպե՞ս է կազմվում ներգոյական հոլովը:
59.Ի՞նչ հարցերի են պատասխանում ներգոյական հոլովով դրված գոյականները:
60.Ո՞ր բառերը հիմնականում  ներգոյական հոլով չունեն:
61. Նախադասության ո՞ր անդամներն են դրվում ներգոյական հոլովով:
62.Ի՞նչ է ցույց  տալիս բայը:
63.Ինչո՞վ են տարբերվում բայի դիմավոր և անդեմ  ձևերը:
64.Ի՞նչ են կոչվում բայի անդեմ ձրերը:
65.Որո՞նք  են ժամանակակից հայերենի  դերբայները:
66.Ի՞նչ է ցույց տալիս անորոշ դերբայը:
67. Որո՞նք  են  անորոշ դերբայի վերջավորությունները:
68.Ինչպե՞ս է որոշվում բայի   խորարհումը (լծորդությունը):
69.Որո՞նք են  բայական  ածանցները:
70.Ինչպե՞ս  են որոշում բայի  կազմությունը:
71.Նախադասության մեջ ո՞ր պաշտոններով կարող է  գործածվել  անորոշ դերբայը:
72.Ի՞նչ է ցույց տալիս  համակատար դերբայը:
73.Ինչպե՞ս  է կազմվում համակատար  դերբայը:
74.Կարո՞ղ է արդյոք համակատար դերբայով և օժանդակ  բայով  կապակցություն կազմվել:
75.Շարահյուսական ի՞նչ  պաշտոնով  է հիմնականում  գործածվում  համակատար դերբայը:
76.Ի՞նչ է ցույց տալիս հարակատար  դերբայը:
77. Ո՞ր  վերջավորությամբ է կազմվում   հարակատար  դերբայը:
78.Հիմնականում  ի՞նչ  պաշտոնով  է գործածվում  հարակատար  դերբայը:
79.Ի՞նչ է ցույց տալիս ենթակայական   դերբայը:
80. Ո՞ր  վերջավորություններով  է կազմվում   ենթակայական   դերբայը:
81.Շարահյուսական  ի՞նչ  պաշտոններով   կարող է գործածվել ենթակայական   դերբայը:
82.Ի՞նչ  տարբերություն կա  դերբայների  և  ձևաբայերի միջև:
83.Ի՞նչ կիրառություն ունեն   ձևաբայերը:
84.Որո՞նք են հայերենի ձևաբայերը:
85.Ո՞ր վերջավորությամբ   է կազմվումանկատար ձևաբայը:
86.Ի՞նչ կիրառություն ունի անկատար ձևաբայը:
87.Ինչպե՞ս է կազմվում  ապակատար   ձևաբայը:
88.Ո՞ր դերբայի ո՞ր հոլովաձևին է նման ապակատար ձևաբայը:
89. Ինչպե՞ս է կազմվում  վաղակատար   ձևաբայը:
90.Ինչպե՞ս տարբերել  նույն ձևն ունեցող  անորոշ դերբայն   ու վաղակատար ձևաբայը:
91.Ինչպե՞ս է կազմվում  ժխտական    ձևաբայը:
92.Ի՞նչ կիրառություն ունի ժխտական  ձևաբայը:
93.Ի՞նչ է  խոնարհումը:
94. Որո՞նք են բայի  եղանակները:
95. Որո՞նք են բայի հիմնական ժամանակները:
96. Ի՞նչ է ցույց տալիս բայի  դեմքը:
97.Ի՞նչ  է ցույց տալիս   բայի թիվը:
98. Ինչպե՞ս են  արտահայտում  գործողությունը  դրական խոնարհման բայերը:
99. Ինչպե՞ս  են արտահայտում   գործողությունը  ժխտական  խոնարհման  բայերը:
100. Ո՞րն է օժանդակ բայը , քանի՞ ժամանակ ,  դեմք  և թիվ  ունի :
101. Ի՞նչ է հարացույցը:
102. Ի՞նչ է ցույց տալիս սահմանական եղանակը:
103. Քանի՞ ժամանակաձև ունի սահմանական եղանակը ,և որոնք են դրանք:
104. Որո՞նք են սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակաձևերը:
105.Ո՞րն է սահմանական եղանակի միակ  պարզ  ժամանակաձևը:

106. Ինչպե՞ս են կազմվում սահմանական եղանակի  բաղադրյալ  ժամանակաձևերը:

No comments:

Post a Comment