2014թ-ի մարտի 18-ին Երևանի N 198 ավագ դպրոցում անցկացվեց սեմինար <Դասը լսում է դասղեկը> թեմայով միջին և ավագ դպրոցի դասղեկների համար, որը վարում էին փոխտնօրեններ Ս. Խաչատրյանը և Ն. Հովսեփյանը:
Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել դասղեկներին ցիկլային դասալսումների կատարման ձևը և ընթացքը, ինչպես նաև այդ դասալսումների արդյունքների վերլուծության եղանակը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց փետրվար-մարտ ամիսներին 10-րդ դասարանի դասղեկների կատարած դասալսումների ընթացքը և արդյունքները, որի հիման վրա մարտի արձակուրդներից հետո նույն սկզբունքով դասղեկները կատարելու նե դասալսումներ իրենց դասղեկական դասարաններում:Դասալսումները կատարվելու են մինչև մեկ թեմայի ավարտը, որից հետո տրվելու է թեմատիկ գրավոր աշխատանք և կատարվելու է արդյունքների վերլուծություն՝ առարկայան չափորոշիչների պահանջների համապատասխան:
Դասղեկները կատարեցին հետևյալ քայլերը.
Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել դասղեկներին ցիկլային դասալսումների կատարման ձևը և ընթացքը, ինչպես նաև այդ դասալսումների արդյունքների վերլուծության եղանակը:
Նպատակ
Պարզել դասղեկի կողմից կատարվող դասալսումների ազդեցությունը
- ուսուցչի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու վրա,
- աշակերտնրի ուսումնական կարգապահության վրա,
- դժվարություն ունեցող աշակերտների ուսումնառության վրա,
- դասարանում <սովորող համայնքի> ձևավորման վրա:
Խնդիրներ և աշխատանքերի կազմակերպման ալգորիթմ
- Դասղեկները կատարում են դասալսում որևէ առարկայից:
- Դասալսումը քննարկվում է տնօրենի տեղակալների և առարկայական ՄՄ նախագահների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում բացահայտվում են այն խնդիրները, որ առաջացան ուսուցչի մոտ դասի ընթացքում և այն խնդիրները, որ առաջացան աշակերտների մոտ դասի ընթացքում: Դասղեկը և ուսուցիչը ներկայացնում են դասարանի՝ տվյալ առարկայից դժվարացող աշակերտներին:
- Առարկայական մեթոդմիավորման նախագահը քննարկում է ուսուցչի հետ նրա դժվարությունները, ցուցաբերում մեթոդական օգնություն: Դասղեկը զրուցում է դժվարություն ունեցող աշակերտների, նրանց ծնողների հետ և առաջարկում դժվարությունները հաղթահարելու ուղիներ:
- Հաջորդ շաբաթ նույն օրը կատարվում է նոր դասալսում նույն դասարաններում:
- Դասալսումը քննարկվում է տնօրենի տեղակալների և առարկայական ՄՄ նախագահների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում բացահայտվում են այն խնդիրները, որ առաջացան ուսուցչի մոտ դասի ընթացքում և այն խնդիրները, որ առաջացան աշակերտների մոտ դասի ընթացքում: Քննարկվում են նախորդ դասալսման ընթացքում բացահայտված խնդիրների հաղթահարման փաստը: Դասղեկը և ուսուցիչը ներկայացնում են դասարանի՝ տվյալ առարկայից դժվարացող աշակերտների մոտ փոփոխությունների առկայությունը:
- Հաջորդ դասին ուսուցիչը դժվարություններ ունեցող աշակերտներին՝ բանավոր կամ գրավոր ձևով, հանձնարարում է պատմել դասը կամ կատարել ինքնուրույն, գործնական աշխատանք, որի արդյունքը ցույց է տալիս նախապես կատարված աշխատանքի արդյունքը:
- Արդյուքները քննարկվում են և անհրաժեշտության դեպքում աշխատանքները կրկնվում են սկսած սույն համարակալման 4-րդ կետից:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց փետրվար-մարտ ամիսներին 10-րդ դասարանի դասղեկների կատարած դասալսումների ընթացքը և արդյունքները, որի հիման վրա մարտի արձակուրդներից հետո նույն սկզբունքով դասղեկները կատարելու նե դասալսումներ իրենց դասղեկական դասարաններում:Դասալսումները կատարվելու են մինչև մեկ թեմայի ավարտը, որից հետո տրվելու է թեմատիկ գրավոր աշխատանք և կատարվելու է արդյունքների վերլուծություն՝ առարկայան չափորոշիչների պահանջների համապատասխան:
Դասղեկները կատարեցին հետևյալ քայլերը.
- Ընտրեցին մեկ առարկա,որը նրանք պետք է լսեն:
- Նշեցին դասալսման նպատակը:
Դասարաններում ընտրվեցին հետևյալ առարկաները.
8-1 դասարան- Ֆիզիկա
9-1 դասարան-Հանրահաշիվ
9-2 դասարան-Անգլերեն
10-1 դասարան-Ֆիզիկա
10-2 դասարան-Անգլերեն
10-3 դասարան-Ֆիզիկա
10-6 դասարան- Հայոց պատմություն
11-1 դասարան- Անգլերեն
11-2 դասարան- Անգլերեն
11-3 դասարան- Անգլերեն
No comments:
Post a Comment