2013-2014 ուսումնական տարվա 10-րդ դասարանի 2-րդ կիսամյակի
հումանիտար հայերեն հոսքի հայոց լեզվի ստուգարքի
հարցաշար
1.Որո՞նք
են
լեզվաբանության հիմնական բաժինները:
2.Ո՞րն
է բառագիտության
ուսումնասիրության հիմնական
միավորը:
3.Ի՞նչ է ուսումնասիրվում բառագիտության
մեջ:
4. Ի՞նչ է բառապաշարը:
5. Ի՞նչ է արտացոլում
բառապաշարը:
6. Ի՞նչ
ճանապարհներով է
հարստանում բառապաշարը:
7. Ի՞նչ է փոխառությունը:
8.Հայերենում քանի՞ փոխառյալ արմատ կա ըստ Հ.Աճառյանի հաշվումների:
9. Ո՞ր լեզուներից է հայերենը հիմնականում
բառեր փոխառել:
10.Ի՞նչ է բառապատճենումը:
11.Ի՞նչ է իմաստային բառապատճենումը:
12.Ե՞րբ է փոխառությունը վերածվում
օտարաբանության:
13.Ո՞ր բառերի փոխառումն է անհրաժեշտ:
14. Ի՞նչ մոտեցում է անհրաժեշտ
փոխառությունների գործածության հարցում:
15. Ի՞նչ սկզբունքներով են դասակարգվում
բառերը:
16.Ըստ ձևի և իմաստի դասակարգելիս ի՞նչ հատկանիշներ են հաշվի
առնվում:
17. Որո՞նք են հոմանիշ բառերը:
18. Ի՞նչ տեսակների են բաժանվում հոմանիշները:
19.Որո՞նք են համանիշները:
20. Որո՞նք են նույնանիշները:
21. Որո՞նք են հականիշ
բառերը:
22.Իմաստային առումով ի՞նչ տեսակների են լինում հականիշները:
23.Կազմության առումով ի՞նչ տեսակների են լինում հականիշները:
24. Ո՞ր բառերն են կոչվում համանուն:
25. Ի՞նչ տեսակներ ունեն համանունները:
26.Որո՞նք են բառային , բառաքերականական
և քերականական համանունները:
27. Որո՞նք են լիակատար և մասնակի համանունները:
28.Որո՞նք են բուն ,նույնագիր ,նույնահունչ համանունները:
29.Որո՞նք են հարանուն բառերը:
30.Ինչո՞ւ է անհրաժեշտ հարանունների իմացությունը:
31.Որո՞նք են մենիմաստ բառերը:
32.Որոնք են բազմիմաստ բառերը:
33.Ո՞ր բառերն են մտնում գործուն բառաշերտի մեջ:
34. Ո՞ր բառերն են մտնում ոչ գործուն բառաշերտի մեջ:
35.Ի՞նչ է հնաբանությունը:
36. Ի՞նչ տեսակների են բաժանվում հնաբանությունները:
37. Ո՞ր հնաբանություններն են կոչվում պատմաբառեր:
38.Ո՞ր հնաբանություններն են կոչվում հնաբառեր:
39. Հիմնականում ի՞նչ նպատակով են գործածվում հնաբանությունները:
40.Ի՞նչ է նորաբանությունը:
41. Ի՞նչ եղանակներով են առաջանում նորաբանությունները:
42. Ի՞նչ է հեղինակային նորաբանությունը:
43. Զարգացման ո՞ր փուլերից են բառեր անցել ժամանակակից հայերենի բառապաշարին:
44. Որո՞նք են համարվում նոր հայերեն բառեր:
45.Ի՞նչ է ածանցումը:
46. Ի՞նչ խոսքի մասեր են կազմվում ածանցներով:
47. Քանի՞ տեսակ են լինում ածանցներն ըստ դիրքի:
48. Ի՞նչ է բառաբարդումը:
49. Ինչպե՞ս կարող են գրվել բարդության բաղադրիչները:
50. Ինչպիսի՞ն են լինում բարդությունները:
51. Ինչպե՞ս են կապակցվում համադրական բարդության բաղադրիչները:
52. Ո՞ր բարդություններն են կոչվում կրկնավոր:
53. Հիմնականում ի՞նչ խոսքի մասեր են կազմվում կրկնավորների միջոցով:
54. Ի՞նչ է հարադրումը:
55. Ի՞ նչ տեսակների են լինում հարադրությունները:
56. Ի՞նչ տեսակների են լինում բարդ բառերը:
57. Ի՞նչ է հապավումը:
58. Ի ՞նչ տեսակներ ունի հապավումը:
59. Ինչպե՞ս են գրվում տառային հապավումները:
60. Ի՞նչ է ուսումնասիրում բառարանագրությունը:
61. Լեզվի ո՞ր բաժիններին է առնչվում բառարանագրությունը:
62.Ի՞նչ տեսակների են բաժանվում բառարանները:
63.Ստուգաբանական բառարաններում ի՞նչ տեսանկյունով է ներկայանում բառը:
64. Որո՞նք են հայերենի նորագույն բացատրական բառարանները:
65.Ո՞ր բառարանում է տրվում բառերի ճիշտ գրությունը:
66. Ի՞նչ հիմնական մասեր ունի տեքստը:
67. Ի՞նչ է ներկայացվում սկզբնամասում:
68.Ի՞նչ է ներկայացվում հիմնամասում:
69. Ի՞նչ է ներկայացվում ավարտամասում:
70. Ի՞նչ է վերնագիրը:
71. Ինչպիսի՞ն են լինում վերնագրերը:
72.Ի՞նչ է ենթավերնագիրը:
73. Ի՞նչ է բնաբանը և ի՞նչ դեր ունի:
74.Ի՞նչ է առաջաբանը և ի՞նչ դեր ունի:
75. Ինչո՞վ է տարբերվում ներածությունն առաջաբանից:
76. Ինչո՞վ են տարբերվում գիտական և գեղարվեստական տեքստերի առաջաբանները:
77.Ի՞նչ է վերջաբանը:
78. Ո՞րն է տեքստի հիմնական բաղադրիչ միավորը:
No comments:
Post a Comment