2013-2014
ուսումնական տարվա 11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի
հումանիտար հայերեն հոսքի հայոց
լեզվի ստուգարքի հարցաշար
1. Ի՞նչ է ցույց տալիս հայցական հոլովը:
2.Ո՞ր դեպքում են հայցական հոլովով դրված գոյականները ուղղականաձև, իսկ ո՞ր դեպքում ՝տրականաձև:
3.Ի՞նչ հարցերի են պատասխանում հայցական հոլովով դրված գոյականները: 4.Նախադասության
ո՞ր անդամներն են դրվում հայցական հոլովով:
5. Ի՞նչ է ցույց տալիս բացառական հոլովը:
6.Ինչպե՞ս է կազմվում բացառական հոլովը:
7.Ի՞նչ հարցերի են պատասխանում բացառական հոլովով դրված գոյականները:
8. Նախադասության ո՞ր անդամներն են դրվում բացառական հոլովով:
9. Ի՞նչ է ցույց տալիս գործիական հոլովը:
10.Ինչպե՞ս է կազմվում գործիական հոլովը:
11.Ի՞նչ հարցերի են պատասխանում գործիական հոլովով դրված գոյականները:
12. Նախադասության ո՞ր անդամներն են դրվում գործիական հոլովով:
13. Ի՞նչ է ցույց տալիս ներգոյական հոլովը:
14.Ինչպե՞ս է կազմվում ներգոյական հոլովը:
15.Ի՞նչ հարցերի են պատասխանում ներգոյական հոլովով դրված գոյականները:
16.Ո՞ր բառերը հիմնականում ներգոյական
հոլով չունեն:
17. Նախադասության ո՞ր անդամներն են դրվում ներգոյական հոլովով:
18.Ի՞նչ է ցույց տալիս բայը:
19.Ինչո՞վ են տարբերվում բայի դիմավոր և անդեմ ձևերը:
20.Ի՞նչ են կոչվում բայի անդեմ ձրերը:
21.Որո՞նք են ժամանակակից հայերենի դերբայները:
22.Ի՞նչ է ցույց տալիս անորոշ դերբայը:
23. Որո՞նք են անորոշ դերբայի վերջավորությունները:
24.Ինչպե՞ս է որոշվում բայի խորարհումը
(լծորդությունը):
25.Որո՞նք են բայական ածանցները:
26.Ինչպե՞ս են որոշում բայի կազմությունը:
27.Նախադասության մեջ ո՞ր պաշտոններով կարող է գործածվել
անորոշ դերբայը:
28.Ի՞նչ է ցույց տալիս համակատար դերբայը:
29.Ինչպե՞ս է կազմվում համակատար դերբայը:
30.Կարո՞ղ է արդյոք համակատար դերբայով և օժանդակ բայով կապակցություն
կազմվել:
31.Շարահյուսական ի՞նչ պաշտոնով է հիմնականում
գործածվում համակատար դերբայը:
32.Ի՞նչ է ցույց տալիս հարակատար դերբայը:
33. Ո՞ր վերջավորությամբ է կազմվում հարակատար
դերբայը:
34.Հիմնականում ի՞նչ պաշտոնով
է գործածվում հարակատար դերբայը:
35.Ի՞նչ է ցույց տալիս ենթակայական
դերբայը:
36. Ո՞ր վերջավորություններով է կազմվում
ենթակայական դերբայը:
37.Շարահյուսական ի՞նչ պաշտոններով
կարող է գործածվել ենթակայական դերբայը:
38.Ի՞նչ տարբերություն կա դերբայների
և ձևաբայերի միջև:
39.Ի՞նչ կիրառություն ունեն ձևաբայերը:
40.Որո՞նք են հայերենի ձևաբայերը:
41.Ո՞ր վերջավորությամբ է կազմվումանկատար
ձևաբայը:
42.Ի՞նչ կիրառություն ունի անկատար ձևաբայը:
43.Ինչպե՞ս է կազմվում ապակատար ձևաբայը:
44.Ո՞ր դերբայի ո՞ր հոլովաձևին է նման ապակատար ձևաբայը:
45. Ինչպե՞ս է կազմվում վաղակատար ձևաբայը:
46.Ինչպե՞ս տարբերել նույն ձևն ունեցող անորոշ դերբայն ու վաղակատար ձևաբայը:
47.Ինչպե՞ս է կազմվում ժխտական ձևաբայը:
48.Ի՞նչ կիրառություն ունի ժխտական
ձևաբայը:
49.Ի՞նչ է խոնարհումը:
50. Որո՞նք են բայի եղանակները:
51. Որո՞նք են բայի հիմնական ժամանակները:
52. Ի՞նչ է ցույց տալիս բայի դեմքը:
53.Ի՞նչ է ցույց տալիս բայի թիվը:
54. Ինչպե՞ս են արտահայտում գործողությունը դրական խոնարհման բայերը:
55. Ինչպե՞ս են արտահայտում գործողությունը ժխտական
խոնարհման բայերը:
56. Ո՞րն է օժանդակ բայը , քանի՞ ժամանակ , դեմք և
թիվ ունի :
57. Ի՞նչ է հարացույցը:
58. Ի՞նչ է ցույց տալիս սահմանական եղանակը:
59. Քանի՞ ժամանակաձև ունի սահմանական եղանակը ,և որոնք են դրանք:
60. Որո՞նք են սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակաձևերը:
61.Ո՞րն է սահմանական եղանակի միակ
պարզ ժամանակաձևը:
62. Ինչպե՞ս են կազմվում սահմանական եղանակի բաղադրյալ
ժամանակաձևերը:
63. Ի՞նչ վերջավորություններով է կազմվում անցյալ կատարյալը:
64. Ի՞նչ է ցույց տալիս հրամայական
եղանակը:
65. Քանի ՞ ժամանակաձև ունի հրամայական
եղանակը:
66.Որո՞նք են հրամայական եղանակի բայաձևերի
վերջավորությունները:
67. Ի՞նչ է ցույց տալիս ըղձական եղանակը:
68. Որո՞նք են ըղձական եղանակի ժամանակաձևերը:
69. Ի՞նչ վերջավորություններով են կազմվում
ըղձական եղանակի ժամանակաձևերը:
70. Ի՞նչ է ցույց տալիս ենթադրական եղանակը:
71. Քանի՞ ժամանակաձև ունի ենթադրական
եղանակը:
72. Ինչպե՞ս են կազմվում ենթադրական եղանակի
ժամանակաձևերը:
73. Ի՞նչ է ցույց տալիս հարկադրական եղանակը:
74. Ի՞նչ ժամանակաձևեր ունի հարկադրական եղանակը:
75. Ինչպե՞ս է կազմվում հարկադրական եղանակի ժամանակաձևերը:
76. Ի՞նչ են արտահայտում ժխտական խոնարհման
բայերը:
77. Ինչպե՞ս են կազմվում ժխտական ժամանակաձևերը:
78. Որո՞նք են լեզվաբանության բաժինները:
79. Ի՞նչ է ուսումնասիրվում հնչյունաբանության մեջ:
80. Ի՞նչ է ուսումնասիրվում բառագիտության
մեջ :
81. Ի՞նչ ենթաբաժիններից է կազմված
քերականությունը:
82. Ի՞նչ է ուսումնասիրվում ձևաբանության մեջ:
83. Ի՞նչ է ուսումնասիրվում շարահյուսության մեջ:
84. Ի՞նչ է հոմանշությունը:
85. Ի՞նչ է շարահյուսական հոմանշությունը:
86. Ե՞րբ են բարդ բառն ու բառակապակցությունը հոմանիշներ դառնում :
87. Բացի հոլովելուց՝ ուրիշ ի՞նչ միջոցով
կարող ենք կապակցել բառերը:
88. Ո՞րն է դերբայական դարձվածը:
89. Ի՞նչ միավորի է հոմանիշ դառնում
դերբայական դարձվածը:
90. Ըստ կետադրման ՝ ի՞նչ տեսակների
են լինում դերբայական դարձվածները:
91. Ինչպես են կետադրվում նախադաս, միջադաս
և հետադաս դերբայական դարձվածները:
92.Դերբայական ո՞ր դարձվածներն են կետադրվում:
93. Ո՞ր դեպքերում դերբայական դարձվածները չեն տրոհվում:
94.Ի՞նչ է մեջբերվող խոսքը:
95.Ինչպե՞ս կարող է մեջբերվել խոսքը:
96.Պայմանականորեն ի՞նչ տեսակների է բաժանվում մեջբերվող խոսքը:
97.Հեղինակի խոսքը մեջբերվող խոսքի նկատմամբ ի՞նչ դիրք
կարող է ունենալ:
98.Ինչպե՞ս է կետադրվում հնչող ուղղակի
խոսքը:
99. Ինչպե՞ս է կետադրվում չհնչող
ուղղակի խոսքը:
100. Ինչպե՞ս է կետադրվում կարճ ուղղակի խոսքը:
101. Որո՞նք են բայի սեռերը:
102.Ի՞նչ լրացում են պահանջում ներգործական
սեռի բայերը:
103. Ի՞նչ լրացում են պահանջում կրավորական սեռի բայերը:
104.Նախադասության ի՞նչ հաղորդակցման
տեսակներ կան:
105.Ի՞նչ հատկանիշներ ունի պատմողական
նախադասությունը:
106. Ի՞նչ հատկանիշներ ունի հարցական
նախադասությունը:
107. Ի՞նչ հատկանիշներ ունի բացականչական
նախադասությունը:
108. Ի՞նչ հատկանիշներ ունի հրամայական
նախադասությունը:
109.Որո՞նք են ժամանակակից հայերենի կետադրական նշանները:
111.Որո՞նք են տրոհության նշանները:
112. Որո՞նք են առոգանության նշանները:
113. Որո՞նք են բացահայտության նշանները:
No comments:
Post a Comment