2013-2014 ուսումնական
տարվա 10-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ոչ հումանիտար
տնտեսագիտական հոսքի հայոց լեզվի
ստուգարքի հարցաշար
1.Որո՞նք
են լեզվաբանության հիմնական բաժինները:
2.Ո՞րն է բառագիտության ուսումնասիրության հիմնական միավորը:
3.Ի՞նչ է ուսումնասիրվում բառագիտության մեջ:
4. Ի՞նչ է բառապաշարը:
5. Ի՞նչ է արտացոլում
բառապաշարը:
6. Ի՞նչ ճանապարհներով
է հարստանում բառապաշարը:
7. Ի՞նչ է փոխառությունը:
8.Հայերենում քանի՞ փոխառյալ արմատ կա ըստ Հ.Աճառյանի հաշվումների:
9. Ո՞ր լեզուներից է
հայերենը հիմնականում բառեր փոխառել:
10.Ի՞նչ է բառապատճենումը:
11.Ի՞նչ է իմաստային
բառապատճենումը:
12.Ե՞րբ է փոխառությունը վերածվում
օտարաբանության:
13.Ո՞ր բառերի փոխառումն
է անհրաժեշտ:
14. Ի՞նչ մոտեցում
է անհրաժեշտ փոխառությունների գործածության հարցում:
15. Ի՞նչ սկզբունքներով
են դասակարգվում բառերը:
16.Ըստ ձևի և իմաստի
դասակարգելիս ի՞նչ հատկանիշներ են հաշվի
առնվում:
17. Որո՞նք են հոմանիշ բառերը:
18. Ի՞նչ տեսակների են բաժանվում հոմանիշները:
19.Որո՞նք են համանիշները:
20. Որո՞նք են նույնանիշները:
21. Որո՞նք են հականիշ
բառերը:
22.Իմաստային առումով ի՞նչ տեսակների են լինում հականիշները:
23.Կազմության
առումով ի՞նչ տեսակների են լինում հականիշները:
24. Ո՞ր բառերն են
կոչվում համանուն:
25. Ի՞նչ տեսակներ
ունեն համանունները:
26.Որո՞նք են բառային
, բառաքերականական և քերականական համանունները:
27. Որո՞նք են լիակատար և մասնակի համանունները:
28.Որո՞նք են բուն
,նույնագիր ,նույնահունչ համանունները:
29.Որո՞նք են հարանուն բառերը:
30.Ինչո՞ւ է անհրաժեշտ
հարանունների իմացությունը:
31.Որո՞նք են մենիմաստ բառերը:
32.Որոնք
են բազմիմաստ բառերը:
33.Ո՞ր բառերն են մտնում գործուն բառաշերտի մեջ:
34. Ո՞ր բառերն են մտնում ոչ գործուն
բառաշերտի մեջ:
35.Ի՞նչ է հնաբանությունը:
36. Ի՞նչ տեսակների են բաժանվում հնաբանությունները:
37. Ո՞ր հնաբանություններն են կոչվում պատմաբառեր:
38.Ո՞ր հնաբանություններն
են կոչվում հնաբառեր:
39. Հիմնականում
ի՞նչ նպատակով են գործածվում հնաբանությունները:
40.Ի՞նչ է նորաբանությունը:
41. Ի՞նչ եղանակներով են առաջանում նորաբանությունները:
42. Ի՞նչ է հեղինակային նորաբանությունը:
43.Ի՞նչ է ածանցումը:
44. Ի՞նչ խոսքի մասեր են կազմվում ածանցներով:
45. Քանի՞ տեսակ են լինում ածանցներն ըստ դիրքի:
46. Ի՞նչ է բառաբարդումը:
47. Ինչպե՞ս կարող են գրվել բարդության բաղադրիչները:
48. Ինչպիսի՞ն են
լինում բարդությունները:
49. Ինչպե՞ս են կապակցվում համադրական
բարդության բաղադրիչները:
50. Ո՞ր բարդություններն են կոչվում կրկնավոր:
51. Հիմնականում
ի՞նչ խոսքի մասեր են կազմվում կրկնավորների միջոցով:
52. Ի՞նչ է հարադրումը:
53. Ի՞ նչ տեսակների
են լինում հարադրությունները:
54. Ի՞նչ տեսակների են լինում բարդ բառերը:
55. Ի՞նչ է հապավումը:
56. Ի ՞նչ տեսակներ
ունի հապավումը:
57. Ինչպե՞ս են գրվում
տառային հապավումները:
58.. Ի՞նչ է ուսումնասիրում բառարանագրությունը:
59. Լեզվի ո՞ր բաժիններին է առնչվում
բառարանագրությունը:
60.Ի՞նչ տեսակների են բաժանվում բառարանները:
61.Ստուգաբանական բառարաններում ի՞նչ տեսանկյունով
է ներկայանում բառը:
62. Որո՞նք են հայերենի նորագույն բացատրական բառարանները:
63.Ո՞ր բառարանում
է տրվում բառերի ճիշտ գրությունը:
64. Ի՞նչ հիմնական
մասեր ունի տեքստը:
65. Ի՞նչ է ներկայացվում սկզբնամասում:
66.Ի՞նչ է ներկայացվում հիմնամասում:
67. Ի՞նչ է ներկայացվում ավարտամասում:
68. Ի՞նչ է վերնագիրը:
69. Ինչպիսի՞ն են լինում վերնագրերը:
70.Ի՞նչ է ենթավերնագիրը:
71. Ի՞նչ է բնաբանը և ի՞նչ դեր ունի:
72.Ի՞նչ է առաջաբանը և ի՞նչ դեր ունի:
73. Ինչո՞վ է տարբերվում ներածությունն առաջաբանից:
74. Ինչո՞վ են տարբերվում գիտական և գեղարվեստական տեքստերի առաջաբանները:
75.Ի՞նչ է վերջաբանը:
76. Ո՞րն է տեքստի հիմնական բաղադրիչ միավորը:
77.Ի՞նչ է պարբերությունը:
78.. Ինրպե՞ս են առանձնացվում պարբերությունները:
79.Ի՞նչ է ծանոթագրությունը:
80. Ինչպե՞ս են ներկայացվում
ծանոթագրությունները:
81. Ի՞նչ է ցանկը
և ի՞նչ տեսակներ ունի:
82. Ի՞նչ է հավելվածը:
83. Ի՞նչ է ամփոփումը:
84. Ի՞նչ է տեղեկատվությունը:
85. Ի՞նչ միջոցներով է հաղորդվում տեղեկատվությունը:
86. Ի՞նչ խմբերի են բաժանվում տեղեկատվական ժանրերը:
87. Ի՞նչ է ակնարկը:
88. Ե՞րբ է ձևավորվել
ակնարկի ժանրը:
89. Ի՞նչ է նշանակում ակնարկ բառը :
90. Ի՞նչ հիմնական տեսակներ
ունի ակնարկը:
91.Ի՞նչ է թղթակցությունը:
92. Ի՞նչ հիմնական տեսակների են լինում թղթակցությունները:
93. Ի՞նչ է ռեպորտաժը:
94. Ի՞նչ ծագում
ունի ռեպորտաժ բառը:
95. Ի՞նչ հիմնական
տեսակների է լինում ռեպորտաժ բառը:
96. Ի՞նչ է հարցազրույցը:
97. Ի՞նչ պահվածք պետք է
ունենա հարցազրույց վարողը:
98. Իրադրությամբ պայմանավորված ՝ ինչպիսի՞ հարցեր կարող եք տալ հարցազրույց վարելիս:
No comments:
Post a Comment