2014թ-ի մարտի 10-ին Երևանի N198 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված Հովհաննես Թումանյանի <<Ձախորդ
Փանոսը>> հեքիաթի 100 ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական տարածքի կրթության
բաժնի ներկայացուցիչ տիկին Խուրշուդյանը, ԵՊՀ-ի դասախոս ՍամվելԿարաբեկյանը, արձակագիր Հրանտ Վաղարշյանը,բանաստեղծ Վարդան Վանատուրը,բանաստեղ
Զ.Մելիքսեթյանը N 197,186,88 հիմնական դպրոցների փոխտնօրենները, ուսուցիչներ,ծնողներ:
Ներկայացվեց մեծն Հովհաննես Թումանյանի անմահ
ստեղծագործությունը`
<<Ձախորդ Փանոսը>> հեքիաթի բեմադրությունը: Ներկայացումը պատրաստել էր<<Հայ գրականության>> գրական խմբակի ղեկավար հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Ղազարյանը: Հեքիաթի հերոսների դերերում էին10-րդ դասարանի աշակերտները: Ձախորդ Փանոսի դերում
10-6 դասարանի աշակերտ Օհանյան Յուրան էր: Կնոջ դերը մարմնավորեց10-4 դասարանի աշակերտուհի Սահակյան Աննան:
Հյուրերը տպավորված էին և բարձր գնահատեցին աշակերտների դերակատարումը, կատարած տիպիկ բեմական ձևավորումը, ստեղծագործության իրական ոգին ու շունչը հանդիսատեսին փոխանցելը:
Փետրվար ամսվա ընթացքում 198 ավագ դպրոցում
իրականացվել է երեք նախագիծ:
1.Ստեփան Զորյան -Պապ թագավոր, 2. Լավագույն կենդանաբանական այգին,
3.Հովհաննես Թումանյանի - Ձախորդ Փանոսը
Առաջին երկու նախագծերին մասնակցել են N198 ավագ դպրոցի աշակերտները,իսկ <<Ձախորդ Փանոս >>նախագծին N 197 հիմնական և N198 ավագ դպրոցի աշակերտները:
Քվեարկության միջոցով ընտրվեցին նախագծերի արդյունքում ստեղծված աշխատանքներից լավագույնները:
1.Ստեփան Զորյան -Պապ թագավոր նախագծի հաղթողներն էին
Սարգսյան Արամ 9-1 դասարան, Հակոբյան Լիանա 10-5դասարան,Մարտիրոսյան Միքայել10-1 դասարան
2. Լավագույն կենդանաբանական այգին նախագծի հաղթող
Հակոբյան Լիանա 10-5 դասարան
3.Հովհաննես Թումանյանի Ձախորդ Փանոս նախագծի հաղթողներն էին
Ավանեսյան Նելլի 8-1դասարան N197 հիմնական դպրոց
Սարգսյան Արամ, Հովհաննիսյան Լիդա 9-1 դասարան N198 դպրոց: Բոլոր հաղթողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և հատուկ մրցանակներով:

No comments:
Post a Comment